Հայաստանի նոր սպառազինությունը
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:
![Հնդկական արտադրության առաջադեմ քարշակային հրետանային համակարգերը զորահանդեսի ժամանակ, Հնդկաստան, 2017թ. 2023-ի օգոստոսին Հայաստանը ստացել է հնդկական առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (Advanced Towed Artillery Gun Systems, ATAGS) առաջին խմբաքանակը։ Հաղորդվել է, որ Երևանը պատվիրել է 84 միավոր՝ 155,5 միլիոն դոլար արժողությամբ՝ դառնալով առաջին երկիրը, որին Հնդկաստանը վաճառել է նոր մշակված հրետանային համակարգերը։ ](https://gdb.rferl.org/01000000-0a00-0242-dc1b-08dbe1fe3d17_w1024_q10_s.jpg)
5
Հնդկական արտադրության առաջադեմ քարշակային հրետանային համակարգերը զորահանդեսի ժամանակ, Հնդկաստան, 2017թ.
2023-ի օգոստոսին Հայաստանը ստացել է հնդկական առաջադեմ քարշակային հրետանային համակարգերի (Advanced Towed Artillery Gun Systems, ATAGS) առաջին խմբաքանակը։ Հաղորդվել է, որ Երևանը պատվիրել է 84 միավոր՝ 155,5 միլիոն դոլար արժողությամբ՝ դառնալով առաջին երկիրը, որին Հնդկաստանը վաճառել է նոր մշակված հրետանային համակարգերը։

![ATAGS համակարգի փորձարկումը Հնդկաստանում ATAGS-ը 155 մմ տրամաչափի հաուբիցներ են, որոնք նախատեսված են բեռնատարներով քարշակելու համար, բայց կարող են նաև փոքր տարածությունների վրա ընթանալ ինքնուրույն` նվազեցնելով դիրքից տեղափոխման նախապատրաստելու ժամանակը: Այս հրանոթների կիրառումը դրանց՝ 2013-ից սկսված մշակման ընթացքում քանիցս անհաջողության է բախվել, օրինակ՝ մեկը պայթել է 2020-ի սեպտեմբերին վարժանքների ժամանակ: Մի քանի հնդկաստանցի զինվոր վիրավորվել է, երբ ATAGS թնդանոթի փողը, ինչպես հաղորդվում է, պայթել է ցածրորակ պողպատի պատճառով:](https://gdb.rferl.org/01000000-0a00-0242-6962-08dbe1fe43db_w1024_q10_s.jpg)
6
ATAGS համակարգի փորձարկումը Հնդկաստանում
ATAGS-ը 155 մմ տրամաչափի հաուբիցներ են, որոնք նախատեսված են բեռնատարներով քարշակելու համար, բայց կարող են նաև փոքր տարածությունների վրա ընթանալ ինքնուրույն` նվազեցնելով դիրքից տեղափոխման նախապատրաստելու ժամանակը:
Այս հրանոթների կիրառումը դրանց՝ 2013-ից սկսված մշակման ընթացքում քանիցս անհաջողության է բախվել, օրինակ՝ մեկը պայթել է 2020-ի սեպտեմբերին վարժանքների ժամանակ: Մի քանի հնդկաստանցի զինվոր վիրավորվել է, երբ ATAGS թնդանոթի փողը, ինչպես հաղորդվում է, պայթել է ցածրորակ պողպատի պատճառով:

![Բեռնատարի վրա տեղադրված Thales Ground Master 200 ռադարային համակարգը Ֆրանսիայի Էվրյո-Ֆովիլ ավիաբազայում, փետրվար, 2020թ. Երևանի Մոսկվայից հեռանալու ևս մեկ նշան է այն, որ երկրի Զինված ուժերը, որոնք պատմականորեն հենվել են խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի վրա, նաև 2023-ի հոկտեմբերին ձեռք բերեցին ֆրանսիական արտադրության Thales Ground Master 200 երեք ռադարային համակարգ: Ադրբեջանի նախագահը քննադատել է Հայաստանի կողմից նոր սպառազինությունների վերջին ձեռքբերումները՝ պնդելով, թե Ֆրանսիան «պատասխանատու կլինի» հնարավոր նոր հակամարտության բռնկման համար, Հնդկաստանն էլ Հայաստանին զենք վաճառելով ստեղծում է «թշնամանքն ու անվստահությունը խթանող միջավայր»: Հայաստանի վարչապետն օրերս դրան հակադարձեց, որ Բաքվի ռազմական բյուջեն Երևանի այդ ծախսերից եռակի ավելի է։](https://gdb.rferl.org/01000000-0a00-0242-9269-08dbe1fe3d07_w1024_q10_s.jpg)
7
Բեռնատարի վրա տեղադրված Thales Ground Master 200 ռադարային համակարգը Ֆրանսիայի Էվրյո-Ֆովիլ ավիաբազայում, փետրվար, 2020թ.
Երևանի Մոսկվայից հեռանալու ևս մեկ նշան է այն, որ երկրի Զինված ուժերը, որոնք պատմականորեն հենվել են խորհրդային և ռուսական արտադրության ռազմական տեխնիկայի վրա, նաև 2023-ի հոկտեմբերին ձեռք բերեցին ֆրանսիական արտադրության Thales Ground Master 200 երեք ռադարային համակարգ:
Ադրբեջանի նախագահը քննադատել է Հայաստանի կողմից նոր սպառազինությունների վերջին ձեռքբերումները՝ պնդելով, թե Ֆրանսիան «պատասխանատու կլինի» հնարավոր նոր հակամարտության բռնկման համար, Հնդկաստանն էլ Հայաստանին զենք վաճառելով ստեղծում է «թշնամանքն ու անվստահությունը խթանող միջավայր»:
Հայաստանի վարչապետն օրերս դրան հակադարձեց, որ Բաքվի ռազմական բյուջեն Երևանի այդ ծախսերից եռակի ավելի է։