Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրթիռներ արտադրող թուրքական ROKETSAN ընկերության ղեկավարության հետ Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունը։
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Հասանովը ԱՄԷ-ում մասնակցում է «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսին: Նա ծանոթացել է ցուցահանդեսին ROKETSAN-ի ներկայացրած սպառազինությանը, ռազմական տեխնիկային։
Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Դուբայում ևս մասնակցել է ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը, ապա այցելել միջազգային ընկերությունների տաղավարներ և ծանոթացել ընկերությունների ցուցադրած արտադրանքին։