Հայաստանի նոր սպառազինությունը
Ռազմական դաշնակից Ռուսաստանի հետ աճող տարաձայնությունների ֆոնին Երևանը վերջերս մեծ քանակությամբ նոր զինատեսակներ է պատվիրել Հնդկաստանից: Վերջին գնումը, որի մասին հաղորդվել է, հնդկական արտադրության հակադրոնային համակարգն է, որը, ինչպես հուսով է Երևանը, կօգնի դիմակայել Ադրբեջանի օդային սպառնալիքին:

1
Հնդկական արտադրության Zen հակադրոնային համակարգը
ՀՀ պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» ո՛չ հաստատել, ո՛չ հերքել են հնդկական լրատվամիջոցների վերջերս հրապարակած հաղորդագրությունն այն մասին, որ Երևանը շուրջ 41 մլն դոլարի գործարք է կնքել մի քանի Zen («Զեն») հակադրոնային համակարգեր գնելու համար։
Այս համակարգերը նախատեսված են անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու և դասակարգելու, դրանց կապն ու GPS համակարգերը խափանելու համար, ինչի հետևանքով անօդաչուներն այլևս չեն կարողանում թռչել: Իսկ եթե դրոններին հաջողվում է շարունակել թռիչքը, Zen համակարգը համաժամանակյա տվյալներ է փոխանցում հակաօդային համակարգերին, որոնք կարող են ճշգրտորեն խոցել դրանք։

2
Հայ զինվորը հետևում է անօդաչու թռչող սարքի թռիչքին, 2020թ. հոկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմի ժամանակ
Ի պատասխան Zen դրոնային համակարգերի մասին հարցին՝ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն ասել է՝ Հայաստանի զինված ուժերն ինտենսիվ աշխատանքներ են տանում պաշտպանունակության մակարդակի բարձրացման ուղղությամբ։
Հայաստանի՝ դրոնների դեմ պայքարի միջոցների պակասը գլխավոր գործոններից էր Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ 2020-ի պատերազմում:
Հաստատվելու դեպքում Zen-ի ձեռքբերումը հերթականը կլինի Հայաստանին հնդկական զենքի ներկայիս մատակարարումների մեծ շարքում:

3
Pinaka բազմափողանի հրթիռային կայան Արևմտյան Բենգալիայում, Հնդկաստան, հունվար, 2023թ.
2023-ի հուլիսին Հայաստան է ժամանել Հնդկաստանի տեղական արտադրության համազարկային կրակի համակարգը՝ Pinaka-ն. որն առաջին անգամ էր արտահանվում: Ադրբեջանի պնդմամբ՝ սպառազինության համակարգերն Իրանի տարածքով են տեղափոխվել Հայաստանի հարավային սահման։

4
Pinaka համակարգը կրակ է բացում, Օդիշա նահանգ, Հնդկաստան, նոյեմբեր, 2020թ.
Pinaka համակարգն իր անունն ստացել է՝ ի պատիվ հնդկական աստված Շիվայի աղեղի: Դրա հեռահարությունը 40 կիլոմետր է, որը փոքր է խորհրդային նախագծման որոշ հրթիռային համակարգերի համեմատությամբ, սակայն ճշգրտության համար, որի մասին հաղորդումներ կան, այն կոչում են «հնդկական HIMARS»։
Մի քանի Pinaka հրթիռային համակարգերի և հարակից զինամթերքի գինը Հայաստանի համար գնահատվել է 260 միլիոն դոլար։