Մատչելիության հղումներ

Առաջնագծում մեծածավալ աշխատանքներ են տարվում, այս մասշտաբի երբեք չի եղել. փորձագետ


«Եթե վերցնենք սահմանային ինֆրաստրուկտուրան՝ առաջնագծի, կան բավականին մեծ փոփոխություններ», - «Ազատության» հետ հարցազրույցում ասաց «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը:

Ըստ նրա՝ պաշտպանական շրջաններում ևս աշխատանքներ են տարվում, և ինչպես նշեց, Հայաստանում այդ մասշտաբի աշխատանքներ չեն եղել. «Շատ մեծ օբյեկտների մասին է խոսքը, բավականին թանկարժեք, խոսքը գնում է մետրներով բետոնի մասին, բավականին լուրջ բունկերների, կրակային կետերի մասին, որոնց, ես կարող եմ հաստատ ասել, որ ոչ մի տիպի հրետանու արկ չի կարող վնաս դրան հասցնել»:

Փորձագետը նկատեց՝ ռազմական բյուջեն 3 անգամ աճել է, սակայն կարևոր են նաև ռազմական դերակատարները:

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ այսօր զենքի հիմնական մատակարարները Հնդկաստանն ու Ֆրանսիան են, Ներսիսյանը պատասխանեց. - «Այո, ինձ թվում է, որ այստեղ որևէ արդեն գաղտնիք չկա, ամեն ինչ ցույց է տալիս, որ Հնդկաստանն առաջին տեղում է, Ֆրանսիան երկրորդ տեղում է: Ինֆորմացիա մնացած պարտնյորների մասին այդքան չկա, բայց ակնհայտ է, որ այդ թվերին դա չի հասնում այս պահին»:

2023-ին Երևանն ու Փարիզը ստորագրեցին ռազմական մատակարարումների պայմանագիր. հաղորդվեց, որ Ֆրանսիան Երևանին կմատակարարի երեք GM200 ռադարներ, Mistral հրթիռներ: Ֆրանսիական կողմը հայտնել էր, որ Հայաստանին կօգնի նաև Զինված ուժերի բարեփոխումների հարցում:

Երևանում ամիսներ առաջ Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ Փարիզը շարունակելու է պաշտպանության բնագավառում Հայաստանին աջակցությունը։ 2022-ի վերջից Ֆրանսիան ու Հնդկաստանը դարձել են Հայաստանի հիմնական գործընկերները։ Զինված ուժերի բարեփոխման, ռազմական կրթության ու մարտական պատրաստության ոլորտում Երևանը գործակցում է Վաշինգտոնի ու Աթենքի հետ։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG