Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահն ու կառավարության մյուս բարձրաստիճան մյուս պաշտոնյաներ այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ բանակի 33 րդ տարեդարձի կապակցությամբ:
Լրագրողներին թույլ չտրվեց պաշտոնյաներին մոտենալ և հարցեր ուղղել։ ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակվել էր մինչ այն պահը, երբ կառավարության անդամները վարչապետի գլխավորությամբ հեռացան պանթեոնից:
Ըստ կառավարության տարածած հաղորդագրության՝ վարչապետը ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:
Վարչապետ Փաշինյանն էլ իր ֆեյսբուքյան էջում նշել է . - «Այսօր ՀՀ բանակում չկա գեթ մի պրոբլեմ, որի հեղինակը ինքը` Բանակը լինի։ Բանակի բոլոր պրոբլեմները բխում են մեր քաղաքացիական կյանքից, մեր բարքից»: