Մատչելիության հղումներ

Զելենսկին հավատում է, որ «կարող է փրկել հարաբերությունները Թրամփի հետ՝ փակ դռների հետևում»


Սպիտակ տանը Թրամփն ընդունել է Զելենսկուն, 28-ը փետրվարի, 2025թ․
Սպիտակ տանը Թրամփն ընդունել է Զելենսկուն, 28-ը փետրվարի, 2025թ․

Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի սկանդալային բանավեճից հետո Ուկրաինայի նախագահն ասել է՝ «հավատում է, որ կարող է փրկել իր հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, սակայն բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում»։

«Այն ձևաչափով, որ տեղի ունեցավ հանդիպումը, չեմ կարծում, որ մեզ՝ որպես գործընկերների, դրական կամ հավելյալ որևէ բան տվեց», - ասել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ պատրաստ է հանդիպել Դոնալդ Թրամփին, եթե ԱՄՆ նախագահը կրկին հրավիրի նրան՝ «իրական խնդիրները լուծելու համար», ընդգծելով, որ Կիևը պատրաստ է Վաշինգտոնի հետ հազվագյուտ օգտակար հանածոների վերաբերյալ գործարք կնքել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Օվալաձև սենյակում տեղի ունեցած թեժ բանավեճից հետո շարունակել է քննադաել Զելենսկուն։

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը CNN-ին ասել է, որ ԱՄՆ-ն ուկրաինացի առաջնորդի կարիք ունի, ով պատրաստ է Ռուսաստանի հետ կայուն խաղաղություն ապահովել, սակայն հստակ չէ, որ Զելենսկին պատրաստ է դա անել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG