Մատչելիության հղումներ

Պետք է պահպանենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ. Սթարմեր


Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, արխիվ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, արխիվ

«Այն, ինչ Զելենսկիի հետ տեղի ունեցավ Օվալաձև սենյակում, մի բան էր, որը ոչ մեկ չէր ուզի տեսնել», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների՝ Սպիտակ տան սկանդալային հանդիպումից մի քանի օր և Լոնդոնում երեկվա քննարկումից մեկ օր անց Սթարմերը պնդել է. «Մենք պետք է պահպանենք մեր հարաբերությունները ԱՄՆ-ի հետ: Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների գործընկերությունը կենսական նշանակություն ունի»։

Նա շեշտել է, որ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը միասին կաշխատեն Ուկրաինայի կայուն խաղաղության հաստատման համար:

«Ոչ մեկը չպետք է կասկածի տակ դնի խաղաղության հարցում Թրամփի հավատարմությունը»,-ասել է Քիր Սթարմերը։

XS
SM
MD
LG