Մատչելիության հղումներ

Աբխազական ընդդիմությունը մերժել է արտահերթ ընտրությունների առաջարկը


Ընդդիմադիրների ցույցը Սուխումիում, 16-ը նոյեմբերի, 2024թ/
Ընդդիմադիրների ցույցը Սուխումիում, 16-ը նոյեմբերի, 2024թ/

Աբխազական ընդդիմությունը մերժել է նախագահ Ասլան Բժանիայի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը։

Մայրաքաղաքը լքած և այժմ հայրենի Թամիշ գյուղում գտնվող Բժանիան այսօր հայտարարել էր, որ պատրաստ է հրաժարական ներկայացնել, եթե ընդդիմությունը լքի Սուխումիի կենտրոնում գտնվող կառավարական շենքերի համալիրը։

Ընդդիմության առաջնորդները, սակայն, մերժել են Աբխազիայի նախագահի առաջարկը՝ հայտարարելով, որ խորհրդարանի և նախագահի աշխատակազմի շենքերից չեն հեռանա, քանի դեռ Ասլան Բժանիան պաշտոնապես հրաժարական չի ներկայացրել։

XS
SM
MD
LG