Մատչելիության հղումներ

Աբխազիայի նախագահը մտադիր չէ հրաժարական տալ


Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, արխիվ
Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան, արխիվ

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ասլան Բժանիան կողմնակիցներին հայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ։

Նա շեշտել է՝ Աբխազիայի ղեկավարությունն իր տեղում է և կշարունակի աշխատել։

Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ բանակցություններ են սկսվել նախագահի հնարավոր հրաժարականի դեպքում նրան փոխարինող թեկնածուների շուրջ։

Աբխազիայում ներքաղաքական իրադրությունը կտրուկ սրվել է Մոսկվայի և Սուխումիի միջև կնքված ներդրումային համաձայնագրի ֆոնին։ Ընդդիմադիրները պահանջում են հրաժարվել գործարքից, պնդելով, որ տնտեսական օգուտներ խոստացող այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։

  • Այսօր փաստաթղթի չեղարկման պահանջով բողոքի ցույցի մասնակիցները քանդել են կառավարական շենքերի համալիրի պարսպի մի մասը և ներխուժել խորհրդարանի շենքի հարակից տարածք, այնուհետև խորհրդարան և նախագահի նստավայր։ Ցուցարարները ձվեր ու շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, ուժայիններն իրենց հերթին արցունքաբեր գազ են կիրառել ակցիայի մասնակիցների դեմ։
  • Ռուսաստանյան աղբյուրների փոխանցմամբ՝ բախումների ընթացքում 8 մարդ վնասվածքներ է ստացել։ Ցույցերի ֆոնին Աբխազիայի առաջնորդ Ասլան Բժանիայի մամլո ծառայությունը հայտարարել է, որ նախագահը որոշել է չեղարկել վիճահարույց փաստաթուղթը, սակայն ցուցարարներն այդ քայլը բավարար չեն համարել՝ շարունակելով ակցիան Բժանիայի հրաժարականի պահանջով։

XS
SM
MD
LG