Բողոքի ցույցերի ֆոնին Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանը չեղարկեց նիստը, որի ընթացքում նախատեսվում էր քննարկել Սուխումիի և Մոսկվայի միջև ներդրումային համաձայնագրի նախագիծը։
Վիճահարույց նախագիծը Աբխազիայում բողոքի ալիք է բարձրացրել, ակցիաները շարունակվել են նաև այսօր՝ խորհրդարանի շենքի մոտ։
Հոկտեմբերին Ռուսաստանի ու Աբխազիայի միջև կնքված փաստաթուղթը, որը նախատեսվում է առաջիկայում հաստատվել աբխազական խորհրդարանում, ըստ այդ երկրի իշխանությունների, տնտեսական օգուտներ կբերի, մինչդեռ ընդդիմախոսների գնահատմամբ, այդ փաստաթղթով Սուխումին Մոսկվային է հանձնում «սեփական շահերը»։