Կիևին բալիստիկ հրթիռով ռուսական հարվածի հետևանքով լրջորեն վնասվել է Freedom հեռուստաալիքի լրատվական բաժինը: Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ պետության կողմից ֆինանսավորվող հեռուստաընկերությունը դառնում է ռուսական հարվածների թիրախ:
Freedom հեռուստաալիքի հայտարարության մեջ ասվում է, որ խմբագրությանը լուրջ վնասներ է կրել, սակայն աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։
Կիևի վրա հարձակման հետևանքով մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել, կա մեկ զոհ, երեք վիրավոր:
Այս գիշեր հարվածներ են հասցվել նաև Խարկովին: Կուպյանսկ քաղաքի մեծ մասը տարհանվել է։
Ընդհանուր առմամբ, ըստ իշխանությունների, Ռուսաստանն ուկրաինական թիրախների ուղղությամբ արձակել է մոտ երկու տասնյակ հրթիռ և ավելի քան 100 անօդաչու թռչող սարք: Պաշտոնյաները պնդում են, որ հրթիռների կեսը և անօդաչու թռչող սարքերի գրեթե կեսը խոցվել են:
Ուկրաինան, իր հերթին, 11 անօդաչու թռչող սարք է արձակել ռուսական թիրախների ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: