Լեհաստանում փակվել են Ռադոմի և Լյուբլինի օդանավակայանները ռազմական ավիացիայի գործողությունների պատճառով, հայտնել է լեհական նավիգացիոն սպասարկման գործակալությունը (ՊԱՆՍԱ):
Լեհաստանի ռազմական հրամանատարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեհաստանի և դաշնակիցների ռազմաօդային ուժերը գործողություններ են սկսել հարևան Ուկրաինայում տեղակայված օբյեկտների վրա Ռուսաստանի հարձակման պատճառով:
«Բանակի խնդրանքով Լեհական աերոնավիգացիոն սպասարկման գործակալությունը հրահանգել է Լեհաստանի օդային տարածքում սահմանափակումներ կիրառել», - ասված է հրամանատարության հայտարարության մեջ:
ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրները բարձր պատրաստության մեջ են գտնվում սեպտեմբերից, երբ ռուսական ռազմական ինքնաթիռներ խախտել էին Էստոնիայի օդային տարածքը, իսկ ավելի քան 20 ռուսական անօդաչու թռչող սարքեր ներխուժել էին Լեհաստանի օդային տարածք: