Ապրիլի լույս 6-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Կիևին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ տուժել է առնվազն երեք մարդ:
Քաղաքի մի քանի շրջաններում հրդեհներ են բռնկվել։ Փլուզվել է ոչ բնակելի շինություն՝ վնասելով մի քանի ավտոմեքենա։ Մասամբ վնասվել է նաև բիզնես կենտրոնի շենքը, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: