Մատչելիության հղումներ

«Համաս»-ը հինգշաբթի Իսրայելին կհանձնի զոհված պատանդների մարմիններ․ ԶԼՄ-ներ


Կարմիր Խաչի մեքենաները Խան Յունիսում, որտեղ «Համաս»-ն Իսրայելին է հանձնելու երեք պատանդներին, Գազայի հատված,15-ը փետրվարի, 2025թ․
Կարմիր Խաչի մեքենաները Խան Յունիսում, որտեղ «Համաս»-ն Իսրայելին է հանձնելու երեք պատանդներին, Գազայի հատված,15-ը փետրվարի, 2025թ․

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորումը պատրաստվում է հինգշաբթի Իսրայելին հանձնել 2023-ի հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում հարձակման ժամանակ պատանդ վերցված անձանց մի քանի մարմիններ։ Իսրայելական լրատվամիջոցները նշում են, որ խոսքը չորս-հինգ դիակի մասին է։

Զոհերի անունները դեռ չեն հրապարակվում։ Ակնկալվում է, որ ծայրահեղական «Համաս»-ն իսրայելական կողմին ցուցակը կփոխանցի փետրվարի 20-ի առավոտյան, ապա նույնականացման ընթացակարգ կիրականացվի, այդ նպատակով դիակները կտեղափոխվեն Թել Ավիվի դատաբժշկական ինստիտուտ։ Մարմինների ինքնությունը հաստատելուց հետո միայն տեղեկատվությունը կփոխանցվի մահացածների ընտանիքներին։

Միևնույն ժամանակ «Համաս»-ը չի հրաժարվել ողջ մնացած իսրայելցի պատանդների ևս մեկ խումբ ազատ արձակել։ The Times of Israel-ը հայտնում է, որ ևս երեք գերի կարող է ազատ արձակվել շաբաթ օրը։

Իսրայելն ու «Համաս»-ը Գազայի հատվածում հրադադարի և պահվող անձանց փոխանակման շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել հունվարի 15-ին։ Գործարքի համաձայն՝ առաջին փուլում, որը 42 օր է սահմանվել, Իսրայելի դուրս կբերի իր զորքը Գազայից, ինչի դիմաց պաղեստինյան խմբավորումն ազատ կարձակի 33 իսրայելցի պատանդներին։ Պատանդառվածներից 8-ը ենթադրաբար մահացած են։ Այս պահի դրությամբ 19 պատանդ է ազատ արձակվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG