Երևանյան տրանսպորտի թանկացման 4-րդ օրն է. ուղևորների մի մասը շարունակում է չվճարել, մի մասը՝ վճարել:
Ուղևորներն «Ազատության» հետ զրույցում խիստ հակադիր կարծիքներն էին բարձրաձայնում:
Թե ի՞նչ պատկեր է ամբողջ տրանսպորտային համակարգում, որքա՞ն գումար է հավաքվում, քանի ուղևոր է օգտվում, այս պահին հնարավոր չէ ասել, քաղաքային իշխանություններն առայժմ թվեր չեն հրապարակել: Հայտարարում են՝ դրանք կներկայացնեն հաջորդ շաբաթվանից: Մինչ պաշտոնյաներն առանց թվեր հրապարակելու վստահեցնում են՝ բոյկոտը համատարած չէ, ընդդիմադիրներն անգամ մետրոյում անվճար օգտվելու հնարամիտ տարբերակներ են գտնում:
Ավելի մանրամասն՝ «Ազատության» վիդոռեպորտաժում.