Մատչելիության հղումներ

Շոլցը Կոբախիձեին կոչ է անում հրաժարվել «օտարերկրյա գործակալի» օրենքի նախաձեռնությունից


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ընդունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, 12-ը ապրիլի, 2024թ.
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում ընդունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին, 12-ը ապրիլի, 2024թ.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վրացի պաշտոնակից Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում նշել է, որ Գերմանիային մտահոգում է Վրաստանում «օտարերկրյա ազդեցության» մասին օրինագիծը վերստին օրակարգ բերելու հանգամանքը:

Շոլցի համոզմամբ` Վրաստանի կառավարությունը պետք է հրաժարվի այդ նախաձեռնությունից, ինչպես արդեն արել է նախկինում:

Գերմանիայի կանցլերն ավելացրել է, թե դա կարևոր է, որ Վրաստանում առաջիկա ընտրությունները լինեն ազատ և արդար, հատկապես հաշվի առնելով Եվրամիությանն անդամակցելու հարավկովկասյան երկրի ձգտումը:

Կոբախիձեն պատասխանել է, որ «թափանցիկության օրենքը կառավարությանը տալիս է դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների հաշիվներն ընդամենը տարեկան մեկ անգամ ստուգելու իրավունք, և զարմանալի չէ, որ երկրում ժողովրդավարական գործընթացների վրա ազդելու ցանկություն ունեցող օտարերկրյա դերակատարները դեմ են այդ օրենքին»:

«Մենք ունենք մեր հասարակական կազմակերպություններից նվազագույն աստիճանի թափանցիկություն ակնկալելու իրավունք», - ասել է Վրաստանի վարչապետը:

XS
SM
MD
LG