Մատչելիության հղումներ

Ոսկեպարցիները հավաքվել, խելք խելքի են տալիս՝ մինչև ո՞ւր կհասնեն իրենց համար անընդունելի ձևակերպումները


Այսօր խորհրդարանում սահմանի հարցերով քննարկումներին զուգահեռ Ոսկեպարի կենտրոնում էլ գյուղացիները հավաքվել, դարձյալ խելք խելքի էին տալիս՝ մինչև ո՞ւր կհասնեն իրենց համար անընդունելի ձևակերպումները։

Մոտ մեկ ամիս երկրի առաջին դեմքից մինչև շարքային քաղաքական գործիչներ եկել-գնացել են, ելույթներ ունեցել, հարցուփորձ արել։ Այս ամենից հետո իշխանության մասին արդեն զայրույթով են խոսում, կառավարության ներկայացուցիչներին՝ ստախոս անվանում, ընդդիմությանն էլ՝ անհույս որակում։

Ամեն երկրորդ խոսքին հիշեցնում են՝ 800 բնակիչ ունեցող Ոսկեպարը 2018-ին գրեթե միաձայն քվեարկել է Փաշինյանի օգտին։ Հիմա հեգնում են իրենց նախկին որոշումը։

Այսօր խորհրդարանում վարչապետը կրկնեց՝ Երևանը դեմ չէ սահմանազատումը սկսել Տավուշի մարզի և Ղազախի շրջանի 4 գյուղերի հատվածներից, հակառակ դեպքում, ասաց, հարձակում կլինի։ Ոսկեպարցիներն ասում են՝ Ազգային ժողովի քննարկումներում խաղաղության երաշխիք էին փնտրում, բայց այս անգամ էլ հավանական պատերազմի մասին լսեցին։

Խաղաղություն կլինի, միայն եթե բանակցություններով համաձայնության հասնենք, որ սահմանագծի երկու կողմերում ոչ թե զինված զինվորականներ, այլ հողագործ գյուղացիներ լինեն։ Հակառակ դեպքում անվերջ թվացող քննարկումներն անհույս են, ասում են ոսկեպարցիները։

Մանրամասներն «Ազատության» ռեպորտաժում.

XS
SM
MD
LG