Մատչելիության հղումներ

4 գյուղերը միակողմանի զիջելով՝ տարածք կբացվի հաջորդ ներխուժման համար. Լեոնիդ Ներսիսյան


Կիրառական քաղաքականության ինստիտուտի ավագ հետազոտող, ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը կարծում է՝ փոքր էսկալացիաների ռիսկը շատ բարձր է։

«Ադրբեջանն այսօր ոչ մի փաստաթուղթ չի ուզում Հայաստանի հետ ստորագրել, որովհետև եթե ուզենար, ինձ թվում է, որ այնտեղ ռեալ ոչ մի խնդիր չի մնացել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Բանակցային գործընթացին հետևելով՝ Դուք փակուղի կամ արդեն նոր էսկալացիայի վտանգ տեսնո՞ւմ եք։

Լեոնիդ Ներսիսյան. - Փոքր էսկալացիաների ռիսկը շատ բարձր է, միջինը՝ 22 թվի սեպտեմբեր, բարձր է, իսկ մեծ պատերազմ, որ այդպես լուրջ տարածքների մասին խոսք գնա, այդքան էլ բարձր չէ։ Այդպես կարելի է ձևաչափը դնել։

«Ազատություն». - Այդ փոքր բախումները Դուք կկապեի՞ք հնարավոր սահմանագծման-սահմանազատման գործընթացի հետ։

Լեոնիդ Ներսիսյան. - Ադրբեջանն այսօր ոչ մի փաստաթուղթ չի ուզում Հայաստանի հետ ստորագրել, որովհետև եթե ուզենար, ինձ թվում է, որ այնտեղ ռեալ ոչ մի խնդիր չի մնացել։ Մնում է՝ քարտեզը պայմանավորվել ու վերջ ինչ-որ իմաստով, ու ինչ-որ ոչ ռեալիստիկ բաներ չուզեն, որովհետև իրենք ասում են, որ մեզ համար Արցախի հարցն էլ չկա, գյուղերի հետ կապված Հայաստանը ռադիկալ չի ասում, որ դա քննարկելու հարց չէ, անկլավների, ամեն անգամ չի էլ հիշեցնում, որ հայկական տարածքներ կան նույն ձևի Ադրբեջանում։

Իզուր չի հիշեցնում, շատ թույլ է Հայաստանի դիրքն այսօր բանակցային, ու եթե իրենք ուզենային վերջացնել այս պատմությունը, ինձ թվում է՝ մի կես տարի առաջ կարող է վերջացած լիներ։ Իսկ դրա համար որ այդ պրոցեսը չափից արագ չընթանա, ասենք՝ այդ հանդիպումները էֆեկտիվ չլինեն, մեկ-մեկ պետք է սահմանին կրակել, ասենք, համ էլ դու այդպես Հայաստանին կարելի է փորձել ինչ-որ հավելյալ, միակողմանի ուստուպկաներ անել։

«Ազատություն». - Չի ստորագրում, որովհետև այդ ախորժակն ավելի մե՞ծ է։

Լեոնիդ Ներսիսյան. - Հա, ինքը տեսնում է, որ այսօր ունի երևի ինչ-որ մի ժամանակաշրջան, որ կտևի, նայած մենք ոնց ենք մեր բանակով զբաղվելու, ասենք օրինակի համար՝ երեք տարի, երբ որ իրենք լրիվ դոմինանտ են, ու ինչքան կարան, պետք է մեզնից շատ ստանան։ Դրա համար կարող է 3-4 տարի անցնի, ու արդեն այդ միջանցքի հարցերը չլինի քննարկել այսպես, ոնց որ հիմա։ Արդեն էժան չի լինի գինը հարձակվելու Հայաստանի վրա, ոնց որ այս վերջին տարիներին է, ու իրավիճակը լրիվ ուրիշ կլինի, դրա համար իրենց հետ հիմա շատ դժվար կլինի ռեալ բան պայմանավորվել։

«Ազատություն». - Դուք վարչապետի հնչեցրած պատրաստակամությունը, Դուք էլ ասացիք՝ փոխանակել տարածքները՝ պահպանելով 29 հազար 800-ը, կամ ամեն բան թողնել նույնպես կարևոր է էլի քառակուսի կիլոմետրը պահպանվի, ինչպե՞ս կմեկնաբանեք անվտանգության տեսանկյունից, դա խնդրահարույց չէ՞։

Լեոնիդ Ներսիսյան. - Խնդիր է պարզապես, որովհետև ինչու օրինակ՝ Տավուշի շրջանում, ու շատ չեն եղել էսկալացիաներ 20 թվից, որովհետև այնտեղ հին առաջնագիծն է, որ ինչ-որ գոնե ինֆրոստրուկտուրա կա, բարձունքներ բավականին ձեռնտու Հայաստանին։ Եթե պատկերացնենք, որ 4 սահմանամերձ գյուղի մասին է խոսքը գնում, որ դա Ադրբեջանին առանց որևէ ռազմական գործողությունների տան՝ միակողմանի զիջում որպես, արդեն այդ 4 տեղը մյուս ներխուժման համար կմնա ավելի պրոբլեմատիկ։ Այդ տալով Հայաստանը մաքսիմում ստանում է 1-2 ամիս ավելի պոզիտիվ խոսելու ձև Ադրբեջանից, կարող է։ Տեսնում ենք, որ ամեն մի բան տալուց հետո, մեկ է, մյուսն է գալիս։

Ամբողջությամբ՝ տեսանյութում.

XS
SM
MD
LG