Մատչելիության հղումներ

Կուրսկի շրջանում անօդաչու թռչող սարք է ընկել նավթի պահեստի տարածքում


Արխիվ
Արխիվ

Մարտի 10-ի գիշերը ռուս զինվորականները անօդաչու սարքերով հարվածել են Ուկրաինայի տարածքին, հայտնում է Կիևը։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ 39-ից 35-ը խոցվել են Կիրովոգրադի, Նիկոլաևի, Դնեպրոպետրովսկի, Չերկասիի, Օդեսայի, Խերսոնի և այլ շրջաններում։ Հաղորդվում է նաև, որ ռուսական բանակը հարվածներ է հասցրել Խարկովի և Դոնեցկի շրջաններին Ս-300 զենիթային հրթիռներով։

Մարտի 10-ի գիշերը, ըստ ռուսական կողմի, հարձակման է ենթարկվել նաև Ռուսաստանի Կուրսկի մարզը. անօդաչու թռչող սարքն ընկել է նավթի պահեստի տարածքում և բռնկվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է երկու անօդաչու թռչող սարքի կործանման մասին Բելգորոդի շրջանի վրա։

Մարտի 10-ի առավոտյան հրթիռային սպառնալիք է հայտարարվել Կուրսկի և Բելգորոդի շրջաններում։

XS
SM
MD
LG