2022 թվականի վերջին Միացյալ Նահանգները սկսել է «մանրակրկտորեն նախապատրաստվել» ռուսական հնարավոր միջուկային հարվածին Ուկրաինայի ուղղությամբ, հայտնում է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով Վաշինգտոնի երկու բարձրաստիճան պաշտոնյաների։
Հեռուստաալիքի անանուն զրուցակիցների խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը հատկապես մտահոգված է եղել, որ Ռուսաստանը կարող էր մարտավարական միջուկային զենք կիրառել Ուկրաինայի հակամարտության գոտում՝ մարտի դաշտում։ Պաշտոնյաներից մեկը նշել է, որ վարչակազմի մտահոգությունները «ոչ թե հիպոթետիկ» էին, այլ «հիմնված էին ԱՄՆ-ի ստացած որոշ տեղեկությունների վրա»:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ամառվա վերջից մինչև 2022 թվականի աշուն ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը մի շարք հանդիպումներ է անցկացրել՝ արտակարգ իրավիճակների պլաններ մշակելու համար։
Վաշինգտոնը նաև մտավախություն է ունեցել, որ ռուսական կողմը 2022 թվականի աշնանը հատուկ հայտարարեց «կեղտոտ ռումբ» օգտագործելու Ուկրաինայի պլանների մասին՝ Կիևի դեմ ուղղված այդ մեղադրանքներն օգտագործելու սեփական միջուկային հարվածը քողարկելու համար:
2022 թվականի սեպտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Դաշնությունը կպաշտպանի իր տարածքը «բոլոր ուժերով և միջոցներով, որ ունի»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղան էլ մարտի 6-ին ասել էր, որ միջուկային զենքը «հրաժեշտի զենք է», որը Ռուսաստանը պատրաստ է օգտագործել, եթե երկրի գոյությանը վտանգ սպառնա։