Միացյալ Նահանգները բանտում Ռուսաստանի ընդդիմության լիդեր Ալեքսեյ Նավալնիի մահվան, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմի երկրորդ տարվա կապակցությամբ Ռուսաստանի նկատմամբ փետրվարի 23-ին կսահմանի նոր պատժամիջոցներ: Այդ մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Նախագահ Ջո Բայդենի ցուցումով այս ուրբաթ մենք կհայտարարենք պատժամիջոցների մեծ փաթեթի մասին՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու Նավալնիի մահվան և, անկեղծ ասած, Ռուսաստանի բոլոր գործողությունների համար... Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է արդեն երկու տարի», - ասել է Քիրբին։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների փաթեթը «լրացվել է առանձին արգելքներով, որոնք կապված են Նավալնիի մահվան հետ»: