Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգում կալանքի վճիռ է կայացվել Նավալնիի հիշատակի միջոցառումների 157 մասնակցի նկատմամբ


Սանկտ Պետերբուրգի դատարանները կալանքի վճիռ են կայացրել 157 մարդու նկատմամբ, ովքեր մասնակցել են ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի հիշատակի միջոցառումներին։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ակցիաների մասնակիցների դեմ ավելի քան 180 գործ է հարուցվել՝ բոլորն էլ չարտոնված միջոցառում կազմակերպելու հոդվածով։ Սանկտ Պետերբուրգի բնակիչները ծաղիկներ են դրել քաղաքական բռնաճնշումների զոհերի հուշարձաններին։

Ձերբակալվածները ենթարկվել են մինչև 14-օրյա կալանքի կամ տուգանքների և հարկադիր աշխատանքի։ Ըստ ռուսաստանյան անկախ աղբյուրների՝ Նավալնիի հիշատակին նվիրված միջոցառումերի երեք օրերի ընթացքում երկրում ձերբակալվել է առնվազն 430 մարդ։

XS
SM
MD
LG