Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ՔԿԾ-ն հայտնում է Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին


ՌԴ քրեակատարողական ծառայությունը հայտնում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին:

«2024 թվականի փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Ա․ Նավալնին զբոսանքից հետո վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հաղորդագրությունում, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը, նշվում է, որ «անմիջապես ժամանել են հաստատության բուժաշխատողները, հրավիրվել է շտապօգնության բրիգադ»։

«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք, սակայն, դրական արդունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,- նշում է քրեակատարողական ծառայությունը։

Տարեվերջին Կրեմլի 47-ամյա կոշտ քննադատին տեղափոխել էին Ռուսաստանի ամենահեռավոր և ցուրտ շրջաններից մեկը՝ Յամալ-Նենեցյան ինքնավար շրջան։

Նավալնին ճաղերի ետևում հայտնվեց շուրջ երեք տարի առաջ, օգոստոսին դատարանն էլ ավելի էր խստացրել նրա պատիժը՝ դատապարտելով 19 տարվա ազատազրկման հատուկ ռեժիմի գաղութում՝ ծայրահեղական գործունեության մեղադրանքով։ Արևմուտքն ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները նրան համարում են քաղբանտարկյալ։

XS
SM
MD
LG