Մատչելիության հղումներ

Լավրովը ժամանել է Վենեսուելա


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Վենեսուելա։

Լատինական Ամերիկայի երկրներ աշխատանքային այցի շրջանականերում Վենեսուելան Լավրովի երկրորդ կանգառն է․ նա Կուբայից է ժամանել Կարակաս։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, նշում է, որ Լավրովը բանակցություններ կվարի Վենեսուելայի իր գործընկեր Իվան Գիլ Պինտոյի հետ, ինչպես նաև սպասվում է հանդիպում նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ։

Բանակցությունների օրակարգում երկկողմ ռազմավարական գործընկերության ներկա վիճակին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր են, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային առանցքային թեմաներ, ՄԱԿ-ում և այլ հարթակներում երկու երկրների համակարգման հարցեր։

Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր, որ, Լավրովը «կարևոր ուղերձ» կփոխանցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Թե ինչ ուղերձի մասին է խոսքը, Վենեսուելայի ղեկավարը չի մանրամասնել։

XS
SM
MD
LG