Ռուսաստանն ու Վենեսուելան գործարքի են դիմել, որը միջազգային լրատվամիջոցները կոչում են՝ նավթ վակցինայի դիմաց։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել էր ռուսական պատվաստանյութի համար վճարել նավթի մատակարարումներով, ու անցած երկուշաբթի Վենեսուելա հասավ ռուսական Sputnik V պատվաստանյութի նոր խմբաքանակը՝ 50 հազար չափաբաժին, որը նախատեսվում է օգտագործել բուժաշխատողների ու տարեցների համար։
Վենեսուելայի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար, քանի որ միջազգային բանկերում Վենեսուելայի ակտիվները սառեցված են, ինչը դժվարացնում է պատվաստանյութի գնումները։