Մատչելիության հղումներ

Զելենսկին այցելել է Կուպյանսկի պաշտպանության հրամանատարական կետ


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կուպյանսկում, 19-ը փետրվարի, 2024թ.
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կուպյանսկում, 19-ը փետրվարի, 2024թ.

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնել է առաջնագծի հյուսիսարևելյան հատված: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Զելենսկին այցելել է ռուսական ուժերի հարձակման թիրախում գտնվող Կուպյանսկի պաշտպանությունը համակարգող հրամանատարական կետ։

«Բրիգադի հրամանատարի հետ քննարկել ենք կարևոր հարցեր, զրուցել զինվորների հետ, պարգևներ հանձնել։ Միշտ պատիվ է լինել մեր պաշտպանների կողքին», - գրել է Ուկրաինայի նախագահը։

Ռուսական զորքերը 2023 թվականի աշնանն ակտիվացրել են իրենց հարձակումը խոշոր երկաթուղային կայարան և Օսկոլ գետի ափին գտնվող կարևորագույն Կուպյանսկ քաղաքի դեմ՝ գրավելով մի քանի փոքր գյուղեր, թեժ մարտերը Խարկովի մարզի այդ ուղղությամբ շարունակվում են:

XS
SM
MD
LG