Ուկրաինայի զինված ուժերի նորանշանակ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկա քաղաքից:
«Ելնելով Ավդեևկայի շուրջ ստեղծված իրավիճակից՝ շրջափակումից խուսափելու և զինծառայողների կյանքն ու առողջությունը պահպանելու համար ես որոշեցի դուրս բերել մեր ստորաբաժանումները քաղաքից և ավելի բարենպաստ գծերով անցնել պաշտպանության», - գրել է Սիրսկին Ֆեյսբուքում։
Նա նշել է, որ միջոցներ են ձեռնարկում իրավիճակը կայունացնելու և դիրքերը պահպանելու համար։