Մատչելիության հղումներ

Բայդենը Կոնգրեսին կոչ է անում շտապ ընդունել Ուկրաինային օգնության օրինագիծը


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել կոնգրեսականներին անհապաղ քննարկել և ընդունել Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնության մասին օրինագիծը, հայտնում է Սպիտակ տունը։

Բայդենը նաև հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Բայդենը նշել է, որ «ուկրաինացի զինվորականները ստիպված են եղել նահանջել Ավդեևկայից այն բանից հետո, երբ Կոնգրեսի անգործության արդյունքում ստիպված են եղել նվազեցնել զինամթերքի օգտագործումը՝ մատակարարումների կրճատման պատճառով»։

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ իր վարչակազմը կկարողանա հասնել Կոնգրեսի՝ Կիևին լրացուցիչ ֆինանսավորման հաստատմանը։ Միաժամանակ, ասել է՝ չի կարող վստահ լինել, որ մինչ այդ ուկրաինական էլ ավելի շատ քաղաքներ չեն անցնի Ռուսաստանի վերահսկողության տակ։

Ներկայացուցիչների պալատը լսումներ չի նախատեսում մինչև փետրվարի 28-ը՝ Պալատի կայքում հրապարակված հանդիպումների ժամանակացույցի համաձայն։

Սենատն ավելի վաղ կողմ է քվեարկել 95 միլիարդ դոլարի պաշտպանության լրացուցիչ ծախսերի մասին օրինագծին, այդ թվում՝ 60 միլիարդ դոլարը՝ Կիևին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG