Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շաբաթ օրը նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է «Ավդեևկա քաղաքի ռուսական բանակի լիակատար վերահսկողությանն անցնելու մասին», հայտնում է ռազմական գերատեսչությունը։
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ 31,75 քառակուսի կիլոմետր տարածք է անցել ռուսական զորքերի վերահսկողության տակ։
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին նախօրեին հայտարարել էր՝ ուկրաինական ստորաբաժանումները դուրս են բերվում Ավդեևկա քաղաքից: