Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Մի հարցրեք մեզ, թե երբ է ավարտվելու պատերազմը»


«Մի հարցրեք Ուկրաինային, թե երբ է ավարտվելու պատերազմը», - այսօր դիմելով Անվտանգության հարցերով Մյունխենում ընթացող համաժողովի մասնակիցներին՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նրա խոսքով՝ այդ հարցի հասցեատերը ոչ թե Կիևն է, այլ Արևմուտքը։ Դուք ոչ թե Ուկրաինային պետք է հարցնեք, թե երբ է ավարտվելու պատերազմը, այլ ինքներդ ձեզ՝ թե ինչու է Պուտինը մինչ օրս ի վիճակի շարունակել այն։

Զելենսկին նաև պնդել է, թե Ռուսաստանի նախագահի դիրքերը ուժեղացնող գործոններից ևս մեկը՝ «Ուկրաինա մատակարարվող սպառազինության արհեստական դեֆիցիտն է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG