Մատչելիության հղումներ

«Թուրան»․Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդ է արտաքսել երկրից


Նիկ Գուգեր
Նիկ Գուգեր

Ադրբեջանում երկու օրից կայանալիք նախագահական ընտրությունների շեմին երկրի իշխանություններն արգելել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների (ԺՀՄԻԳ) գրասենյակի կարճաժամկետ դիտորդ, շվեյցարացի Նիկ Գուգերի մուտքը երկիր, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Ըստ լրատվամիջոցի՝ փետրվարի 4-ին ադրբեջանցի սահմանապահները Բաքվի օդանավակայանում առգրավել են Գուգերի անձնագիրը և երեք ժամ անց, Ստամբուլի չվերթով արտաքսել են երկրից։

«Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, Գուգերը նախկինում քննադատել է «Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի», - պնդում է «Թուրան»-ը։

XS
SM
MD
LG