Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ընտրություններին առավելագույնը 7 թեկնածու է մասնակցելու


Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահով, արխիվ
Ադրբեջանի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահով, արխիվ

Ադրբեջանում փետրվարի 7-ին կայանալիք նախագահական ընտրություններին առավելագույնը 7 թեկնածու է մասնակցելու: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյան նշել է, որ ընտրություններին մասնակցելու ցանկություն հայտնած 17 թեկնածուներից միայն 7-ն են, որ ԿԸՀ են ներկայացրել առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։

«Երեք թեկնածու արդեն իսկ գրանցվել է, ևս չորսի հարցը քննարկվելու է ԿԸՀ առաջիկա օրերին կայանալիք նիստի ընթացքում», - ասել է Փանահովը։

Նախորդ երկու շաբաթներին Ադրբեջանի ԿԸՀ-ն որպես նախագահի թեկնածու է գրանցել երկիրը 2003 թվականից ղեկավարող Իլհամ Ալիևին, ինչպես նաև իշխանամետ պատգամավոր Ռազի Նուրուլաևին և «Սոցիալական հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Զահիդ Օրուջին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG