Մատչելիության հղումներ

Մարդու գլխուղեղում առաջին անգամ չիպ է տեղադրվել


Իլոն Մասքը և Neuralink ընկերության լոգոն, արխիվ
Իլոն Մասքը և Neuralink ընկերության լոգոն, արխիվ

Իլոն Մասքի Neuralink ընկերությունը մարդու գլխուղեղում առաջին անգամ չիպ է տեղադրել։ Այս մասին Մասքը տեղեկացրել է X սոցցանցում հունվարի 29-ին արված գրառմամբ։

Անցած տարվա սեպտեմբերին նրա ընկերությունը թույլտվություն էր ստացել նոր տեխնոլոգիաները փորձարկել մարդկանց վրա և սկսել էր պացիենտներ հավաքել։ Ռոբոտի օգնությամբ տեղադրվող չիպը հատուկ հավելվածներին է փոխանցելու ուղեղի ազդանշանները՝ մասնավորապես շարժվելու մտադրության մասին։

Առաջին հերթին նախատեսվում է ծանր հիվանդություններով տառապող մարդկանց հնարավորություն տալ միայն մտքի միջոցով կառավարել համակարգչի կուրսորը կամ ստեղնաշարը։ Նյարդաբանական ծանր հիվանդ մարդկանց դա կօգնի ավելի հագեցած կյանք վարել։

XS
SM
MD
LG