Չորս տիեզերագնացներ, որոնցից մեկը Թուրքիայի քաղաքացի է, շաբաթ առավոտյան հասան Միջազգային տիեզերական կայան։ Նրանք տիեզերքում մնալու են երկու շաբաթ՝ ուսումնասիրելու տիեզերական պայմանների ազդեցությունը մարդու առողջության վրա։
Տիեզերական այս վերջին առաքելությունը իրականացվում է Թեքսասում գտնող Axiom Space ստարտափ ընկերության կոմերցիոն միջոցներով։
Տիեզերագնացները 37 ժամ առաջ ճանապարհ էին ընկել ՆԱՍԱ-ի Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում գտնվող Քենեդիի տիեզերական կենտրոնից։
Թռիչքն իրականացրել է Իլոն Մասկի SpaceX ընկերությունը։ Չորս տիեզերագնացները Իտալիայի, Շվեդիայի, Թուրքիայի քաղաքացիներ են։ Ալփեր Գեզերավջըն դարձավ առաջին թուրք տիեզերագնացը։