Ամերիկացի մեծահարուստ և գյուտարար, մի շարք ասպարեզներում, այդ թվում՝ տիեզերագնացության, գերարդիական ընկերություններ ստեղծած Իլոն Մասքի համոզմամբ՝ այլմոլորակայինների գոյության ապացույցներ չկան:
Նա Հռոմում մասնակցել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի առաջնորդած «Իտալիայի եղբայրներ» կուսակցության երեկույթին և այնտեղ խոսել է լրագրողների հետ:
1998 թվականից անցկացվող այդ ամենամյա միջոցառմանն այս անգամ մասնակցել են կառավարության բոլոր անդամները, այդ թվում՝ «Իտալիայի եղբայրների» հետ դաշինք կազմած «Լիգա» և «Առաջ Իտալիա» կուսակցությունների ներկայացուցիչներ, խորհրդարանականներ, հասարակական գործիչներ, լրագրողներ և մարզիկներ։
«Իտալացի ֆիզիկոս Էնրիկո Ֆերմին շատ խորը հարցեր է տվել, որոնցից մեկն էր՝ «որտե՞ղ են այլմոլորակայինները»: Ես այլմոլորակայինների ապացույցներ չեմ տեսել, երևի Տիեզերքի այս հատվածում մենք միակ արարածներն ենք, ովքեր ունեն գիտակցություն», - ասել է Մասքը: