Իլոն Մասքը 2023 թվականին վաստակել է 95 միլիարդ 400 միլիոն դոլար։ Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Հաղորդագրության համաձայն, Մասքը շարունակում է գլխավորել աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակը՝ շնորհիվ իրեն պատկանող SpaceX և Tesla ընկերությունների նվաճումների:
Ըստ Bloomberg-ի՝ 2023 թվականին 500 ամենահարուստ ձեռնարկատերերի ընդհանուր կարողությունն աճել է 1 տրիլիոն 500 միլիարդ դոլարով:
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն այս տարի իր կարողությունն ավելացրել է ավելի քան 70 միլիարդով, իսկ Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ 80 միլիարդով: