Մատչելիության հղումներ

Բաքուն Abzas Media-ի գործով ևս մեկ լրագրող է ձերբակալել


Բաքուն Abzas Media-ի գործով ևս մեկ լրագրող է ձերբակալել։ Էլնարա Գասիմովան բերման էր ենթարկվել հունվարի 13-ին։

Երկու ժամ տևած հարցաքննությունից հետո նրա փաստաբան Բահրուզ Բայրամովը լրագրողներին փոխանցել է, որ Գասիմովան ձերբակալվել է, նա մեղադրվում է մաքսանենգության համար։

Փաստաբանն ասել է, որ լրագրողը մեղքը չի ընդունում, ձերբակալությունն անօրինական և անհիմն է որակում՝ այն կապելով իր մասնագիտական գործունեության հետ։

AbzasMedia-ի մի քանի լրագրողներ, որոնք հայտնի են իրենց կոռուպցիոն հետաքննություններով, ներկայումս բանտում են մաքսանենգության մեղադրանքով:

XS
SM
MD
LG