Մատչելիության հղումներ

Freedom Now-ը պահանջում է ազատ արձակել Abzas Media-ի լրագրողներին


Freedom Now միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտում է Ադրբեջանում Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիի և խմբագիր Սևինչ Վագիֆգիզի ձերբակալությունը և պահանջում անհապաղ ազատ արձակել նրանց։

Կազմակերպությունը նաև խորը մտահոգություն է հայտնել ակտիվիստ Մոհամեդ Քեկալովի ձերբակալության կապակցությամբ, ում բերման էին ենթարկել քաղաքացիական հագուստով անձինք։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց ու չեղարկել բոլոր մեղադրանքները»,- նշաված է հայտարարությունում։

Ադրբեջանական մամուլում անկախ մնացած եզակի լրատվամիջոցի ղեկավար Ուլվի Հասանլին ձերբակալվել էր նոյեմբերի 20-ին, իսկ Սևինչ Վագիֆգիզին հաջորդ օրը։ Նրանք մեղադրվում են արտարժույթի մաքսանենգության հոդվածով։ Ակտիվիստ Մոհամեդ Քեկալովի ձերբակալությունը ևս կապված է Abzas Media -ի գործի հետ։

XS
SM
MD
LG