Ադրբեջանի նախագահը կրկին քննադատել է Ֆրանսիային ու պնդել, թե Փարիզը փորձում է «հայերից ավելի հայ լինել»։
Այսօր, խոսելով ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության հաջորդ տարվա գագաթնաժողովը հյուրընկալելու մասին, Ալիևը պնդել է․ - «հակաահաբեկչական գործողությունից հետո արևմուտքի որոշ երկրներ անհիմն մեղադրանքներ հնչեցրին Ադրբեջանի հասցեին։ Թեև միջազգային հանրությունը տեսնում է, որ անգամ Հայաստանն է հաշտվել այս իրադրության հետ, և գագաթնաժողովը Ադրբեջանում անցկացնելը ևս մեկ անգամ փաստում է դա, որոշ քաղաքական առաջնորդներ Ֆրանսիայում ուզում են հայերից ավելի հայ լինել»։
Փաշինյանի ու Ալիևի աշխատակազմերի միջև բանակցությունների արդյունքում Հայաստանը համաձայնել էր աջակցել կոնֆերանսը Ադրբեջանում անցկացնելու հայտնին՝ հանելով իր թեկնածությունը։ Նույն համաձայնությամբ Ադրբեջանը նաև ազատ էր արձակել 32 հայ, Հայաստանը՝ երկու ադրբեջանցի զինծառայողների։