Մատչելիության հղումներ

Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցնում Փարիզի հասցեին


Բաքուն կրկին մեղադրանքներ է հնչեցնում Փարիզի հասցեին՝ «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու համար»։

«Ֆրանսիան ռազմատենչ քաղաքականություն է վարում, զինում է Հայաստանին, խրախուսում է ռևանշիստական ուժերին Հայաստանում և հող է նախապատրաստում մեր տարածաշրջանում նոր պատերազմներ սանձազերծելու համար», - ըստ ադրբեջանական APA գործակալության՝ «Ապագաղութացում. կանանց ուժեղացում և զարգացում» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Բաքուն բազմիցս է Փարիզին մեղադրել «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման համար»՝ վերջին շրջանում փաստացի բոյկոտելով բանակցային բոլոր այն հանդիպումները, որոնց մասնակցելու էր Ֆրանսիայի նախագահը։

Ալիևն անակնկալ չեղարկեց հոկտեմբերի 5-ի Գրանադայի հանդիպումը, որտեղ կողմերը պատրաստվում էին քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Ադրբեջանի հիմնական դժգոհությունը Ֆրանսիայի մասնակցությունն էր և Փարիզի վերջին հայտարարությունները՝ Հայաստանին աջակցելու վերաբերյալ։

XS
SM
MD
LG