Մատչելիության հղումներ

Դեկտեմբերի 14-ին զրուցել են Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը


Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը, արխիվ:
Նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ջո Բայդենը, արխիվ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 14-ին հեռախոսով զրուցել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։

Երկու ղեկավարները քննարկել են իրավիճակը Գազայում, Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, F-16 տեսակի մարտական օդանավերի գործարքը և երկկողմ հարաբերությունները։

Նախագահ Էրդողանն ընդգծել է Գազայում հումանիտար աղետը կանխելու անհրաժեշտությունը։

Նա Բայդենին ասել է, որ տարածաշրջանում մշտական հրադադարի ապահովումը Միացյալ Նահանգների պատմական առաքելությունն է:

Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Բայդենն աջակցություն է հայտնել Հունաստանի և Թուրքիայի կապերի բարելավման գործընթացին։

Բայդենը վերահաստատել է, որ Իսրայելն ունի պաշտպանվելու իրավունք:

XS
SM
MD
LG