Մատչելիության հղումներ

Ըստ պաղեստինցիների՝ Գազայում զոհվել է առնվազն 18412 մարդ


Գազայի հատվածը, 12 դեկտեմբերի, 2023թ.
Գազայի հատվածը, 12 դեկտեմբերի, 2023թ.

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածերի թիվը հասել է 18 հազար 412-ի, դեկտեմբերի 12-ին հայտնել է Պաղեստինի անկլավի առողջապահության նախարարությունը։

Անկախ աղբյուրները չեն կարող հաստատել պաղեստինյան կողմի հրապարակած տվյալների արժանահավատությունը:

Ավելի քան 50 հազար մարդ Գազայի հատվածում տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:

Իսրայելի զոհերի թիվը մոտ 1200 է: Կան վիրավորներ և պատանդներ:

Պատերազմը սկսվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի ջոկատները հարձակվել են հրեական խաղաղ բնակավայրերի վրա:

«Համաս»-ը Միացյալ Նահանգներում և Եվրամիությունում ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն:

XS
SM
MD
LG