Մատչելիության հղումներ

Բլինքենն ու Ֆիդանը Վաշինգտոնում քննարկել են Գազայի հարցը


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։

«Մենք խոսեցինք Գազայում հակամարտությունն ավելի չտարածելուն ուղղված ջանքերի և մարդասիրական օգնության տրամադրման մասին։ Ընդգծվել է առանց հետաձգման ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման կարևորությունը», - X-ի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Անկարան իր դիրքորոշումը Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ շատ պարզ է ներկայացնում իր ամերիկացի գործընկերներին, թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ, իր հերթին հայտարարել է Ֆիդանը՝ նշելով, որ «ԱՄՆ-ին շատ հստակ ասել են Գազայում իրավիճակի լրջության մասին, որ այլևս հանդուրժողականություն չի լինելու, և ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն այս առումով»։

Բլինքենն ու Ֆիդանը վերջին անգամ հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի շրջանակում։

XS
SM
MD
LG