Մատչելիության հղումներ

Արսեն Թորոսյանը՝ ՀԱՊԿ նիստին Հայաստանի չմասնակցելու մասին


«Ազատության» հյուրն է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրուցից.

«Ազատություն». - Ինչո՞ւ Երևանը ի վերջո հրաժարվեց ՀԱՊԿ-ի առաջարկից, փաթեթն ընդհանրապես հետ է կանչվել, նիստերին չի մասնակցում, ըստ էության, դա բոյկոտ է նեղացածի քաղաքականություն և միաժամանակ դուրս էլ չի գալիս այդ կառույցից, դրա արդյունավետությունը ո՞րն է:

Արսեն Թորոսյան. - ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, ինչպես նույն Հյուսիսատլանտյան դաշինքը: Ռազմաքաղաքական դաշինքը, որի անդամ են մի քանի երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, կոչված է և ստեղծված է այդ դաշինքի անդամ պետությունները՝ հիմնականում տարածքային ամբողջականությունը ռազմական ագրեսիաներից պաշտպանելու համար: Սա գործիք է, որին ժամանակին Հայաստանը միացել է, գործիք, որը ստորագրված է շատ վաղուց, ըստ էության, առնվազն լավ գործել է փաստաթղթային հանդիպումների մակարդակով կամ ինչ-որ զորավարժությունների նաև մեր շնորհիվ գործել է մի երկրում, որտեղ ներքին խնդիրներ առաջացան: Մեր դեպքում այդ գործիքը հրաժարվել է գործել տարբեր պատճառներով ու այդ հրաժարման ամենակարևոր կոմպոնենտը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի ճանաչումն է: Այդ կազմակերպությունը հրաժարվել է ճանաչել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, թե որն է այդ տարածքը: Թե էդ Հայաստանի Հանրապետությունը, որը աշխարհագրություն ունի, ինչպե՞ս է միացել այդ կազմակերպությանը, և եթե հրաժարվում է ճանաչել, այդ օգնությունն ում է տրամադրվում, ի՞նչ անելու համար, մեր համար անհասկանալի է:

Սրա մասին խոսվել է այդ փաստաթուղթը ներկայացնելու ժամանակ, երբ որ ասացինք՝ եթե չկա արձանագրում, ի դեպ, որը կա շատ այլ երկրների կողմից, որոնց հետ մենք ոչ մի դաշնակցային, առավել ևս ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերությունների մեջ չենք, որ խախտվել է մեր տարածքային ամբողջականությունը, խախտվել է մեր սահմանը և պետք է վերականգնվի..., կներեք, բայց այդ փաստաթուղթն ինչի համար է, ոչ մեկը չի հասկանում, ես անձամբ չեմ հասկանում:

Ենթադրում եմ զուտ պրոցեսուալ առումով, այսինքն, մեր գործընկերները ասել են՝ հանեք շրջանառությունից: Եթե մի կազմակերպություն, որը կոչված է քեզ ռազմական ագրեսիայից պաշտպանելու, ըստ էության, չի աշխատում, մենք չենք կարող անել այլ բան, քան փորձել դիվերսիֆիկացնել մեր պաշտպանական ունակությունները, այդ թվում նաև այլ երկրների հետ մեր հարաբերությունները, այդ թվում՝ ռազմական հարաբերությունները խորացնելու միջոցով:

Ինչ վերաբերում է դուրս գալուն, մեր օրակարգում կարծես թե նման հարց չկա:

«Ազատություն». - Պարոն Թորոսյան, ինչպես ընդդիմադիր Տիգրան Աբրահամյանն էր հարցնում՝ Եվրամիության դիտորդներն ինչպե՞ս են դիտարկում տարածքը, եթե այդ սահմանը գծված չէ:

Թորոսյան. - Հետաքրքրիր մանիպուլյատիվ հարց կա դրա մեջ, նախ, Հայաստանի Հանրապետությունը ունի սահման, որոնք Ալմաթիի հռչակագրով Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության սահմաններն են ու այդ սահմանները գծված են, կան, մենք գիտենք՝ դրանք որոնք են: Ի զարմանս իմ գործընկերոջ՝ մեր շատ գործընկեր երկրներ գիտեն դրա մասին և գիտեն Հայաստանի Հանրապետության սահմանները որտեղով են անցնում և դիտարկում են հենց այդ անցնող սահմանները: Չգիտեմ նրանք առիթ ունեցել են շփվելու դիտորդների հետ, թե՝ չէ, եթե առիթ լինի, դիտորդներն իրենց ցույց կտան, թե Ադրբեջանը որտեղ է խախտել Հայաստանի Հանրապետության սահմանը: Ենթադրում եմ մեր մյուս գործընկերներին պետք է հարցը տա պարոն Աբրահամյանը, թե էդ ո՞նց է, որ ՀԱՊԿ-ի գործընկերները չգիտեն դրա մասին, որ կոչված են իմանալու դրա մասին, բայց Եվրոպական միության դիտորդները, որ ընդհանրապես կոչված չէին առնվազն մինչև այս համաձայնագրերի կնքումը ԵՄ-ի հետ, գիտեն դրա մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.

Ճանապարհի վերահսկման զիջում որևէ երկրի չի կարող լինել. Արսեն Թորոսյան
please wait

No media source currently available

0:00 0:25:50 0:00

XS
SM
MD
LG