Մինսկում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, հայտնում է BelTA-ն։
Միջոցառման վայր է ընտրվել Բելառուսի Ազգային գրադարանը։
Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցում համատեղ այս նիստին: Վաղը ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովին չի մասնակցի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: