Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ է ավելացնում ռազմական բյուջեում


Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆով
Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆով

Ադրբեջանի կառավարությունը լրացուցիչ միջոցներ է ավելացնում ռազմական բյուջեում, երկրի խորհրդարանում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը։

Վերջինիս հայտարարության համաձայն, այժմ Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է մոտ 3,5 միլիարդ դոլար։ Այլ մանրամասներ Շարիֆովը չի հայտնել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ երկրի բանակը պատերազմից հետո ավելի է ուժեղացել, և անգամ հիմա բանակաշինությունն ու պաշտպանական ներուժի հզորացումը շարունակում են մնալ առաջնահերթություն Ադրբեջանի համար։

«Ինչո՞ւ։ Որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք», - անցած շաբաթներին հայտարարում էր Ալիևը։

XS
SM
MD
LG