Մատչելիության հղումներ

Շուտով պայմանագիր կստորագրվի ԵՄ դիտորդների իմունիտետի և արտոնությունների վերաբերյալ․ փոխարտգործնախարար


Արձանագրվել է առաջընթաց Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի ամրագրման հարցում, այսօր Ազգային ժողովում, 2024-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ շուտով պետք է ստորագրվի պայմանագիր՝ Եվրամիության դիտորդների իմունիտետի և արտոնությունների վերաբերյալ։

«ԵՄ դիտորդական առաքելության ուժեղացումը և ընդլայնումը Երևանի օրակարգում է», - ասաց փոխարտգործնախարարը։

Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն տվեց Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Եվրամիության 100 դիտորդները Հայաստան ժամանեցին փետրվարի վերջից։ Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայվում է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը քանիցս պաշտոնական հայտարարություններում ցույց են տվել իրենց բացասական դիրքորոշումը տվյալ հարցում:

Հոկտեմբերին Բրյուսելից «Ազատության» աղբյուրները հաղորդեցին, որ Եվրամիությունը մտադիր է ընդարձակել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում։

XS
SM
MD
LG