Մատչելիության հղումներ

Գաֆարովան Մատվիենկոյին բողոքել է, թե Հայաստանն օգտվում է ԵՄ առաքելությունից և սրում իրավիճակը


Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաբիհա Գաֆարովա, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սաբիհա Գաֆարովա, արխիվ

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերելք են ապրում, հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահը Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ Վալենտինա Մատվիենկոն նշել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձևավորված վստահության և փոխըմբռնման բարձր աստիճանը։

Ըստ Ադրբեջանի Միլլի մեջլիսի մամուլի ծառայության՝ Սահիբա Գաֆարովան հայտարարել է, թե «Երևանը, օգտվելով Եվրամիության առաքելության Հայաստանում գտնվելու հանգամանքից, քայլեր է ձեռնարկում՝ սրելու իրավիճակը տարածաշրջանում և ռազմական սադրանքներ է իրականացնում Ադրբեջանի դեմ»։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ապրիլի 11-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ինժեներական աշխատանք կատարող հայ զինծառայողների ուղղությամբ, ինչին հայկական կողմը համարժեք պատասխանել է: Հաջորդած գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր, Բաքուն հայտնում է իր 3 զոհի մասին: Ժամեր անց հաղորդվեց իրավիճակի հարաբերական կայունացման մասին: Ադրբեջանը հայկական կողմին է մեղադրում հրադադարի խախտման համար:

XS
SM
MD
LG