Մատչելիության հղումներ

ԱՄՆ Սենատը ընդունեց օրինագիծը, որը կդադարեցնի շաթդաունը


Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ Սենատը կողմ քվեարկեց դաշնային կառավարության ֆինանսավորման մասին օրինագծին, որը վերջ կդնի երկրի պատմության մեջ ամենաերկար՝ 40 օրից ավել տևող շաթդաունին: Սենատի կողմից ընդունված փաթեթը չորեքշաբթի պետք է հաստատվի նաև Ներկայացուցիչների պալատի կողմից:

Օրինագծի օգտնին քվեարկեցին 60 սենատոր, այդ թվում՝ 8 դեմոկրատ՝ ի պատասխան Կոնգրեսի Հանրապետական ղեկավարության այն խոստմանը, որ դեկտեմբերին կանցկացվի քվեարկություն՝ կառավարության կողմից սուբսիդավորվող առողջապահական ապահովագրություն գնող ամերիկացիների համար սուբսիդիաների երկարաձգման վերաբերյալ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս էր հայտնել, որ կառավարության ֆինանսավորումը կվերաբացվի առաջիկա օրերին։ «Մենք ունենք բավարար քանակությամբ դեմոկրատների աջակցությունը, և մենք կբացենք մեր երկիրը», - հայտարարել էր Սպիտակ տան ղեկավարը՝ CNN-ին տված հարցազրույցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG