Մատչելիության հղումներ

Ըստ «Համաս»-ի՝ փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 195 մարդ է զոհվել․ Reuters


«Համաս»-ը հայտարարել է, որ Ջաբալիա փախստականների ճամբարին Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 195 պաղեստինցի է զոհվել։

Արևմտյան լրատվամիջոցները նշում են, որ ընթացող պատերազմի պայմաններում հնարավոր չէ ստուգել պաղետսինյան աղբյուրների հրապարակած տվյալների արժանահավատությունը:

Իսրայելի հասցրած հարվածները ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտոնյաների կարծիքով, կարող են լինել ռազմական հանցագործություններ:

Ըստ Reuters-ի՝ հինգշաբթի օրը ավելի շատ օտարերկրացիներ են պատրաստվում լքել շրջափակված Գազայի հատվածը։

Գազայի հատվածի հարավային «Ռաֆահ» սահմանային անցակետը, 1-ը նոյեմբերի, 2023թ․
Գազայի հատվածի հարավային «Ռաֆահ» սահմանային անցակետը, 1-ը նոյեմբերի, 2023թ․

Նախնական ցուցակագրված 500 օտարերկրացիներից առնվազն 320-ը, ինչպես նաև տասնյակ ծանր վիրավոր բնակիչներ չորեքշաբթի «Ռաֆահ»-ով անցել են Եգիպտոս՝ Իսրայելի, Եգիպտոսի և «Համաս»-ի միջև կնքված գործարքի շրջանակներում:

Տարհանվածներն ունեցել են Ավստրալիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆինլանդիայի, Ինդոնեզիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Հորդանանի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի անձնագրեր։ Դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ մոտ 7 հազար 500 օտարերկրյա անձնագրեր ունեցողներ երկու շաբաթվա ընթացքում կլքեն Գազան։

XS
SM
MD
LG